Որպես գործադիր իշխանությունների ներկայացուցիչ, ցանկանում եմ նշել Վրաստանի մեծ առաջընթացը, սակայն կան կարևոր պահեր ժողովրդավարական ճանապարհին. Եղիսաբեթ Ռուդ
Ցցանկանում եմ ընդգծել այն մեծ առաջընթացը, որը գրանցել է Վրաստանը, սակայն այժմ կան շատ կարևոր պահեր Վրաստանի ժողովրդավարական ճանապարհին,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար, Եղիսաբեթ Ռուդը, որին հարցրել են ԱՄՆ-ի կոնգրեսական, հանրապետական կուսակցության անդամ, Մարկուեյն Մալինի նամակի մասին:
Դեսպանի պաշտոնակատարի խոսքով, կոնգրեսը իրենից ներկայացնում է ԱՄՆ-ի կառավարության օրենսդիր իշխանությունը:
«Կոնգրեսը Միացյալ Նահանգների օրենսդիր ճյուղն է, ուստի ես կառաջարկեմ ձեզ մանրամասն մեկնաբանությունների համար դիմել նրանց: Ինչ վերաբերում է ինձ, որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, ես կցանկանայի ընդգծել այն մեծ առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է, սակայն այժմ շատ կարևոր պահ է Վրաստանի ժողովրդավարական ճանապարհին: Նկատի ունեմ այն քաղաքական երկխոսությունը, որն ընթանում է Միացյալ Նահանգների, Եվրամիության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Սա շատ լավ հնարավորություն է իշխող կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների միջև համաձայնության գալու համար, որ գնան որոշակի զիջումների և ընդունեն լավագույն մոդելը երկրի և ժողովրդավարության զարգացման համար»,- ասել է Եղիսաբեթ Ռադը:
Նրա խոսքով, կարևոր է ընտրական բարեփոխումների իրականացումը, որտեղ կնախատեսվեն ԵԱՀԿ-ի հանձնարարականները:
«Կարևոր է ընդունել այնպիսի ընտրական բարեփոխումներ, որոնք հաշվի են առնում այս առումով ԵԱՀԿ-ի հանձնարարականները: Կարեւոր է նաև երկրում ցանկացած հետաքննություն, մեղադրանք և դատավարություն ազատ լինի քաղաքական ազդեցությունից, քանզի դա էլ ավելի կուժեղացնի մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև կխթանի գրավիչ ներդրումային մթնոլորտին և միևնույն ժամանակ կամրապնդի մեր ընդհանուր արժեքները, ինչը Միացյալ Նահանգների և Վրաստանի ռազմավարական համագործակցության հիմքն է»,- ասել է Եղիսաբեթ Ռուդը: