Որոշված է, Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը
Լոնդոնի Արսենալի կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու մայիսի 29-ին ծրագրված «եվրոպա լիգայի» եզրափակիչ հանդիպմանը: Պատճառն այն է, որ հանդիպումը տեղի է ունենալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուում և 30 ամյա հայ ֆուտբոլիստը գտնում է, որ իր անվտանգությունը դաշտում և նրանից դուրս ապահովված չի լինի:
«Մենք նախատեսել ենք բոլոր պայմանները և հանգել շատ ծանր որոշման, որ ես թիմի հետ միասին չեմ մեկնելու եզրափակիչ հանդիպմանը: Նման շանս մարդուն հաճախ չի տրվում և հավաստիացնում եմ ձեզ շատ եմ տխրում»,-ասել է Մխիթարյանը:
Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքական իրավիճակի պատճառով Մխիթարյանն արդեն մի քանի անգամ բաց է թողել հանդիպումներ Բաքուում:
«Մենք նամակ ենք գրել ՈՒԷՖԱ-ին և մեր վրդովմունքն ենք հայտնել այդ փաստի առթիվ»,-ասված է Արսենալի հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ ՈՒԷՖԱ-ն պատասխանել է Արսենալին և նշել, որ ադրբեջանական կողմից ստացել էին երաշխիքներ:
Լոնդոնյան ակումբը բարձր է գնահատել ՈՒԷՖԱ-ի աշխատանքը և նշել, որ եզրափակիչին չմասնակցելը անձամբ ֆուտբոլիստի և նրա նտանիքի անդամների որոշումն էր: