Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի որոշման նախագծի համաձայն Թբիլիսիում ջրի սակագինը մեկ անձի համար թանկացել է 75 թեթրիով և 3,147 լարիի փոխարեն դարձել 3,892 լարի:
Իսկ ինչ վերաբերում է հաշվիչ ունեցող բաժանորդներին, ապա նրանց համար սակագինը 0,266-ից դառնում է 0,329 լարի:
Սակագները նվազեցվում են մասնավոր սեկտորի համար: Նրանց համար 4,417 լարիից դառնում է 4,400 լարի:
Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովը որոշման նախագծի համար քվեարկելու է քիչ անց:
Հեղինակ -
Edgar Barsegyan