Որոշել ենք վերցնել բյուջետային ֆինանսավորումը, յուրաքանչյուր կուսակցություն, ելնելով իր խղճից ու կարծիքից է կայացրել որոշում
Որոշել ենք վերցնել բյուջետային ֆինանսավորումը, յուրաքանչյուր կուսակցություն, ելնելով իր խղճից ու կարծիքից է կայացրել որոշում

«Մենք որոշում ենք կայացրել բյուջեի ֆինանսավորումը վերցնել, դա կապված է ոչ թե խորհրդարանական աշխատանքի, այլ կուսակցության գոյության հետ», – լրագրողներին հայտնել է «Լելոյի» անդամ Սաբա Բուաձեն:

Ըստ նրա, բյուջետային ֆինանսավորումը անհրաժեշտ է, որպեսզի կուսակցությունը կարողանա շարունակել իր քաղաքական կյանքը:

«Յուրաքանչյուր կուսակցություն, իր խղճի թելադրանքով, ելնելով իր աշխարհայացքից ու կարծիքից, որոշել է՝ պետք է ֆինանսավորում ստանա, թե ոչ: «Լելոյի» քաղաքական խորհուրդը երեկ քննարկել է այս հարցը, և մենք չենք պատրաստվում խորհրդարանական ֆինանսավորում ստանալ, բայց մենք որոշեցինք ստանալ կուսակցություններին հատկացված բյուջետային ֆինանսավորումը, քանի որ դա անհրաժեշտ է քաղաքական կյանքի շարունակման համար: Սա կապված է ոչ թե խորհրդարանական աշխատանքի, այլ կուսակցության գոյության ու դրա զարգացման հետ: Այս պատճառներով է, որ մենք որոշեցինք վերցնել բյուջետային, այլ ոչ թե խորհրդարանական ֆինանսավորում: Սա մեզ համար բնական գործընթաց է, և ես կարծում եմ, որ կասկածի նշաններ չկան, թե ինչու կուսակցությունը պետք է ֆինանսավորում ստանա», – հայտարարել է Սաբա Բուաձեն: