Որոշ սահմանափակումներ են մտցվել Գոմբորի լեռնանցքի ճանապարհահատվածում
Որոշ սահմանափակումներ են մտցվել Վազիանի-Գոմբորի-Թելավի մայրուղու Գոմբորի լեռնանցքի հատվածում: Պատճառը ուժեղ ձյունն ու սառնամանիքն է:
Ըստ Թելավիի ճանապարհային վարչության, թույլատրվում է երթևեկել միայն արտաճանապարհային տրանսպորտային միջոցներով և ձմեռային անվադողերով:
«Մենք սահմանափակումներ մտցրեցինք, քանի որ ինտենսիվ ձյուն էր տեղում, իսկ լեռնանցքում ջերմաստիճանը իջավ -10 աստիճան: Մեր վարչության չորս մեքենաներ աշխատում են, և մենք տեխնիկական աղ ու ավազ ենք ավելացնում: Լեռնանցքում սուր կորեր կան, սայթաքելու վտանգ կա: Այդ պատճառով մեքենաների տեղաշարժն ամբողջությամբ սահմանափակվեց», – ասում է Թելավիի ճանապարհային վարչության ներկայացուցիչ Թամազ Աբդուլաշվիլին:
Տրանսպորտային միջոցների շարժը վերահսկում է պարեկային ոստիկանությունը: