Որքան գիտեմ, առողջապահության նախարարությունն ունի պայմանագիր և «Ռեմդեսիվիրը» շատ շուտով կլինի Վրաստանում. Ամիրան Գամղրելիձե
Որքան գիտեմ, առողջապահության նախարարությունն ունի պայմանագիր և «Ռեմդեսիվիրը» շատ շուտով կլինի Վրաստանում. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ, Վրաստանի առողջապահության նախարարությունն արդեն պայմանագիր է կնքել առաջատար ընկերություններից մեկի հետ և երկիրը մոտ ժամանակներս կստանա «Ռեմդեսիվիր»-ը:

«Որքան ես գիտեմ, առողջապահության նախարարությունը պայմանագիր ունի առաջատար ընկերություններից մեկի հետ և գիտեմ, որ այն շուտով պետք է հասանելի լինի երկրում, սակայն «Ռեմդեսիվիրը» ամենօրյա օգտագորղման դեղ չէ, այն օգտագործվում է միայն բժշկի կարգադրությամբ և համապատասխան ցուցումներով կլինիկայում և ոչ ամբուլատոր-պոլիկլինիկաներում»,- հայտարարել է Գամղրելիձեն: