Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու պետք է Սաակաշվիլիին տեղափոխեն քաղաքացիական կլինիկա. Ռատի Բրեգաձե
Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու պետք է Սաակաշվիլիին տեղափոխեն քաղաքացիական կլինիկա,- այս մասին «Ռուսթավի 2»-ի եթերում հայտարարել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Ռատի Բրեգաձեի խոսքով, ինքը ուրախ կլինի, եթե դատապարտված Սաակաշվիլին, Եվրադատարանի կոչի համաձայն, դադարեցնի հացադուլը, բայց առանց պայմանների։
«Եվրադատարանը պարոն Սաակաշվիլիին կոչ է արել դադարեցնել հացադուլը։ Շատ ուրախ կլինենք, եթե նա համաձայնի, բայց առանց պայմանների։ Ինչո՞ւ պետք է այս մարդուն տանեն մասնավոր կլինիկա։ Կարո՞ղ է ինչ-որ մեկը դա ինձ բացատրել»,- ասել է Բրեգաձեն։
Արդարադատության նախարարի խոսքով՝ հացադուլը դադարեցնելու դեպքում դատապարտյալ Սաակաշվիլին կվերադառնա թիվ 12 քրեակատարողական հիմնարկ, քանի որ նրա առողջական վիճակի վատթարացման վտանգ չկա։
«Եթե մարդը ավարտում է հացադուլը, դա շատ լավ է։ Մեր ոգին բացարձակապես միավորված է Ստրասբուրգի դատարանի որոշման հետ։ Մենք էլ, իհարկե, շատ ուրախ կլինենք, եթե նրա առողջական վիճակը կայունանա, և նա վերադառնա կյանքի բնականոն ռիթմին։ Համապատասխան պայմանների ստեղծման դեպքում նա հետ կտեղափոխվի թիվ 12 հատուկ քրեակատարողական հաստատություն, որտեղ նախկինում կրում էր պատիժը»,- ասել է արդարադատության նախարարը։