Որ դեպքում է հնարավոր լինելու երկակի քաղաքացիությունը. Օրենսդրական փոփոխությունները արդեն պատրաստ են
Որ դեպքում է հնարավոր լինելու երկակի քաղաքացիությունը. Օրենսդրական փոփոխությունները արդեն պատրաստ են

Խորհրդարանի բյուրոի այսօրվա նիստին տեղի է ունենալու «քաղաքացիության մասին» օրինագծի նախաձեռնումը, որի նախատեսմամբ սահմանվելու է անձին Վրաստանի քաղաքացիություն բացառության կարգով շնորհելու հարցը:

Օրինագծի նախաձեռնողը իրավաբանական հարցերով կոմիտեն է: Փոփոխությունների պատրաստումը պայմանավորված է Վրաստանի սահմանադրությունում մտցված փոփոխություններով, որի համաձայն երկակի քաղաքացիությունը դառնում է թույլատրելի:

Նախագծով հաստատվում է, որ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում, Վրաստանի քաղաքացին պահպանում է Վրաստանի քաղաքացիությունը, եթե նա մինչ նշված երկրի քաղաքացիություն ստանալը, Վրաստանի պետությունից կստանա՝ Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու համաձայնություն: Իր հերթին, քաղաքացիությունը պահպանելու ժամանակ, անձը պետք է բավարարի հետևյալ նախապայմանները՝ Վրաստանի քաղաքացու ընտանիքի անդամը պետք է լինի այն երկրի քաղաքացին, որի քաղաքացիություն ցանկանում է ստանալ նշված անձը, ինչպես նաև նշված անձը պետք է առնվազն 5 տարվա ընթացքում օրինական կերպով բնակվի կամ աշխատի այն երկրում, որի քաղաքացիությունը փորձում է ստանալ:

Օրինագծով, կարևոր նորույթ է ներկայացնում ժամանակավոր իրավունքը: Կոնկրետ, փոփոխություններով, Վրաստանի նախկին քաղաքացին, որը Վրաստանի քաղաքացիությունից զրկվել է այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով, իրավունք ունի այս օրենքի գործելուց մեկ տարվա ընթացքում դիմել գործակալությանը քաղաքացիությունը վերականգնելու պահանջով: Վերոնշյալից բացի, փոփոխություններով փոխվում է նաև քաղաքացիություն շնորհելու համար Վրաստանում բնակվելու ցենզը: Կոնկրետ, նախագծով, սովորական կարգով քաղաքացիություն շնորհելու հնգամյա ապրելու ցենզը դառնում է 10 տարի, իսկ պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելու ժամանակ, երկամյա զենցը դառնում է 5 տարի: