«Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը տեղի է ունենալու այսօր:
Առաջին ալիքի լրատվությամբ, կուսակցության կենտրոնական գրասենյակում քաղխորհրդի նիստը սկսվելու է ժամը 17:00-ին:
Քաղխորհրդի նիստին խորհրդակցելու են, թե ինչ ձևով է Վրացական երազանքը ներգրավվելու հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններին և, որ անկախ թեկնածուին է աջակցելու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախագահի թեկնածություն ցանկացողների հայտերի ընդունման գործընթացը ավարտվել է սեպտեմբերի 8-ին:
ԿԸՀ է մտել 46 դիմում, այստեղից 23-ը ներկայացվել է նախաձեռնողական խմբերի, իսկ 19-ը քաղաքական կուսակցությունների կողմից:
Թեկնածու գրանցվելու ցանկացողները 10 օրվա ընթացքում , ցանկացողները ընտրական վարչակազմ պետք է ներկայացնեն աջակիցների ստորագրությունները: Ստորագրությունների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, իսկ գրանցումը ավարտվելու է սեպտեմբերի 28-ին:
Այս պահի դրությամբ գրանցվել է նախագահության վեց թեկնածու, դրանք են՝ Միխեիլ Գելա Սալուաշվիլին «արդարության վերականգնման միություն ազգի ձայն. աստվածն է մեր արդարությունը», Զվիադ Բաղդավաձե «քաղաքացիական պլատֆորմ – նոր Վրաստան», Շալվա Նաթելաշվիլի «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», Դավիթ Բաքրաձե «Եվրոպական Վրաստան», Գրիգոլ Վաշաձե «միասնական ազգային շարժում» և Իրակլի Գորգաձե «շարժում ազատ Վրաստանի համար»:
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan