Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ռուսական գերությունից ազատվել է 90 ուկրաինացի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական գերությունից ազատվել է 90 ուկրաինացի։
«Ինչպես խոստացել էինք, մենք աշխատում ենք մեր ժողովրդին ռուսական գերությունից տուն վերադարձնելու Ուկրաինա: Նրանք բոլորը»,- ասել է Ուկրաինայի նախագահը տեսաուղերձում։
Ինչպես պարզաբանում է Զելենսկին, գերությունից ազատվածների թվում կան Ազգային գվարդիայի, նավատորմի, տարածքային պաշտպանության և սահմանապահների զինծառայողներ։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին օգնության համար։
Ռուսական կողմը պնդում է, որ փոխանակում է տեղի ունեցել և իրենց զինծառայողներից 90-ը վերադարձել են Ռուսաստան։