Վոլոդիմիր Զելենսկու որոշմամբ՝ Ալեքսեյ Դանիլովը կնշանակվի Մոլդովայում Ուկրաինայի դեսպան
Վոլոդիմիր Զելենսկու որոշմամբ՝ Ալեքսեյ Դանիլովը կնշանակվի Մոլդովայում Ուկրաինայի դեսպան

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովը կնշանակվի Մոլդովայում Ուկրաինայի դեսպան։ Այս մասին իր ամենօրյա ուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Մեզ համար Մոլդովան չափազանց կարևոր պետություն է ինչպես տարածաշրջանում անվտանգության, այնպես էլ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մարտի 26-ին Դանիլովին ազատել էր զբաղեցրած պաշտոնից և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար նշանակել Ալեքսանդր Լիտվինենկոյին, ով նախկինում զբաղեցնում էր Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավարի պաշտոնը։