Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Էստոնիա
Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Էստոնիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էստոնիայում է։ Վլադիմիր Զելենսկին հյուրընկալվել է երկրի նախագահ Ալար Կարիսին։

«Այսօր առանձնահատուկ օր է, մենք ողջունում ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Էստոնիայում։ Մեր ամուր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների, իդեալների վրա, որոնց մենք ձգտում ենք՝ ժողովրդավարություն և ազատություն»,- գրել է Էստոնիայի նախագահը։

Վլադիմիր Զելենսկին Լիտվայից ժամանել է Էստոնիա, իսկ հետո կմեկնի Լատվիա։