Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Բուչա։
Նախագահը զրուցել է տեղացիների հետ և հերթական անգամ ասել, որ Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայում։
BBC-ի լրագրողը նախագահին հարցրել է, թե հնարավո՞ր է քննարկել Ռուսաստանի հետ խաղաղության հարցը։ Զելենսկու պատասխանն էր. «Այո, քանի որ Ուկրաինան պետք է խաղաղություն ունենա։ Մենք Եվրոպայում ենք՝ 21-րդ դարում։ Մենք կշարունակենք մեր դիվանագիտական և ռազմական ջանքերը»,- ասել է Զելենսկին։