Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ կանցկացվի Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսը
Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ կանցկացվի Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիա։ Նա բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։ Այս մասին սոցցանցերում տեղեկություն է տարածում Վոլոդիմիր Զելենսկին։

«Ռուսաստանի օդային ահաբեկչության պայմաններում Ուկրաինայի էներգետիկ ոլորտի համար հրատապ լուծումների քննարկումը կլինի մեր գլխավոր առաջնահերթությունը»,- գրել է Զելենսկին սոցցանցում։

Ուկրաինայի նախագահը և Գերմանիայի կանցլերը կխոսեն Ուկրաինայի աջակցության, հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման և զենքի համատեղ արտադրության մասին։

Բացի այդ, Զելենսկին կհանդիպի Գերմանիայի և Բունդեսթագի նախագահների հետ։ Նա կայցելի ռազմաբազա, որտեղ ուկրաինացի զինվորականները մարզվում են։