Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ, որտեղ կներկայացնի «հաղթանակի ծրագիրը»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ, որտեղ երկրի նախագահ Ջո Բայդենին և գործընկեր մյուս երկրների ղեկավարներին կներկայացնի «Հաղթանակի ծրագիրը»։
«Մենք սկսում ենք այցը Միացյալ Նահանգներ։ Այժմ մենք թռչում ենք Փենսիլվանիա, հետո Նյու Յորք, Վաշինգտոն: Հենց այս աշունն է որոշելու, թե ինչ է լինելու պատերազմում։ Մեր գործընկերների հետ մենք կարող ենք ամրապնդել մեր դիրքերը, քանի որ դա անհրաժեշտ է մեր հաղթանակի, ընդհանուր հաղթանակի համար», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Ամերիկան բավական ուժ ունի՝ ապահովելու իրենց կարիքները Ուկրաինայի դաշնակիցների հետ միասին։
«Մեզ պետք է խաղաղություն, ինչպես նախատեսված է «Խաղաղության բանաձեւով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ»։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,- ասել է Զելենսկին։