Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա։ Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածում Ալբանիայի արտաքին գործերի նախարարը։
«Մեծ պատիվ է Տիրանայում հյուրընկալել նախագահ Զելենսկիին։ Առանցքային պահ՝ ամրապնդելու երկկողմ կապերն ու համերաշխությունը Ուկրաինայի հետ՝ ռուսական ագրեսիայի դեմ նրա հերոսական պայքարում»,- գրել է Ալբանիայի ԱԳ նախարարը։