Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը սահմանափակում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը
Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը սահմանափակում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը

Ուկրաինայի նախագահ Վոլո դիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը սահմանափակում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։

Ավելի վաղ վերոնշյալ օրենքը ստորագրել էր նաև Ուկրաինայի Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեպանչուկը։

Մասնավորապես, փոփոխությունները վերացնում են Ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության անկախությունը և ենթարկում դրանք գլխավոր դատախազի որոշումներին։

Օրենքի դեմ բողոքի ցույցեր են անցկացվել Ուկրաինայի չորս քաղաքներում՝ Կիևում, Լվովում, Դնեպրում և Օդեսայում։

Բացի այդ, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսման մտահոգություն է հայտնել օրենքի վերաբերյալ և նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը կարևոր է Ուկրաինայի եվրոպական ինտեգրման համար։