Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպական քաղաքներին, այդ թվում՝ Թբիլիսիին, որտեղ մարտի 4-ին Ուկրաինային աջակցող ցույցեր են անցկացվել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպական քաղաքներին, այդ թվում՝ Թբիլիսիին, որտեղ մարտի 4-ին Ուկրաինային աջակցող ցույցեր են անցկացվել։
«Ես երախտապարտ եմ եվրոպացիներին, հարյուր հազարավոր մարդկանց մեր մայրցամաքի տարբեր քաղաքներում՝ Բրատիսլավայում, Վիլնյուսում, Ֆրանկֆուրտում, Լիոնում, Փարիզում, Թբիլիսիում և Պրահայում։ Նրանք երեկ դուրս են եկել ի պաշտպանություն Ուկրաինայի։ Եվրոպային աջակցելու համար: Նրանք դուրս են եկել հանուն խաղաղության, որպեսզի այդ խաղաղությունը հնարավորինս շուտ ձեռք բերվի»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ուկրաինացի ժողովուրդը դիմադրում է ռուսներին այնտեղ, որտեղ օկուպանտներին հաջողվել է առաջ շարժվել։
«Ես հիացած եմ բոլոր ուկրաինացիներից, ովքեր բողոքում են, վերցնում են ազգային դրոշը և ցույց տալիս ռուս զինվորականներին, որ իրենք կպարտվեն։ Նրանք հաստատ կպարտվեն, քանի որ անհնար է հաղթել այն մարդկանց, ովքեր առանց զենքի կանգնեցնում են ռազմական տեխնիկան»,- ասել է Զելենսկին։