Վոլոդիմիր Զելենսկին ռուս զինվորականներին կոչ է Զապորոժյեի ատոմակայանի տարածքը արել լքել առանց որևէ նախապայմանի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուս զինվորականներին կոչ է արել առանց որևէ նախապայմանի լքել Զապորոժիեի ատոմակայանի տարածքը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է պատերազմի 173-րդ օրվա ավարտին հրապարակված տեսաուղերձում։
«Զապորոժիա կայարանում ցանկացած ռադիացիոն միջադեպ կարող է հարված լինել Եվրամիության երկրներին, Թուրքիային, Վրաստանին և ավելի հեռավոր շրջանների երկրներին։ Ամեն ինչ կախված կլինի միայն քամու ուղղությունից ու արագությունից։ Եթե Ռուսաստանի պատճառով աղետ լինի, այն կհարվածի նույնիսկ նրանց, ովքեր դեռ լռում են։ Այս հարցն արդեն միջազգային ամենաբարձր մակարդակի վրա է՝ ՄԱԿ-ում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում։ Ակնհայտ է, որ ռուսական միջուկային շանտաժը քննարկվում է նաև պետությունների միջև։ Համապատասխան հայտարարություն կա G7 անդամ երկրներից։ Նրանք հստակ հասկանում են, որ Ռուսաստանն է պատասխանատու միջուկային ճգնաժամի համար։ Բոլոր ռուսական ուժերը պետք է անհապաղ դուրս բերվեն կայանից և շրջակա տարածքից՝ առանց որևէ նախապայմանի», – ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, եթե ամբողջ աշխարհը չկարողանա պաշտպանել մեկ ատոմակայան, ապա այն տանուլ կտա: