Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Պուտինի հետ բանակցությունների համար, սակայն ասում է, որ այդ ջանքերի ձախողումը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նշում է, որ բանակցությունների ձախողումը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։
«Ես պատրաստ եմ բանակցել նրա հետ։ Ես պատրաստ եմ եղել վերջին երկու տարիներին։ Կարծում եմ՝ մենք չենք կարող ավարտել այս պատերազմը առանց բանակցությունների»,- ասել է Զելենսկին Սի Էն Էն-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Եթե կա այս պատերազմը դադարեցնելու առնվազն 1 տոկոս հնարավորություն, կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք դա։ Մենք պետք է դա անենք։ Ես կարող եմ ձեզ ասել այս բանակցությունների արդյունքների մասին, ամեն դեպքում, մենք ամեն օր կորցնում ենք մարդկանց՝ անմեղ մարդկանց», – ասել է Զելենսկին։
Զելենսկին կարծում է, որ իրենք պետք է օգտագործեն ցանկացած ձևաչափ, ցանկացած հնարավորություն Պուտինի հետ խոսելու համար։
«Ռուսական ուժերը եկել էին մեզ ոչնչացնելու, սպանելու։ Մենք կարող ենք նրանց ցույց տալ մեր ժողովրդի ու մեր բանակի արժանապատվությունը, որ կարող ենք հարված, պատասխան հարված հասցնել նրանց, բայց ցավոք, մեր արժանապատվությունը կյանքեր չի փրկի։ Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք ցանկացած ձևաչափ, ցանկացած հնարավորություն՝ բանակցություններ վարելու, Պուտինի հետ խոսելու համար, բայց եթե այդ ջանքերը ձախողվեն, դա նշանակում է, որ դա Երրորդ համաշխարհային պատերազմ է»,- ասել է նա։