Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում Ուկրաինայի դեսպաններին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում Ուկրաինայի դեսպաններին։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ տեղեկությունը տարածում է նախագահի վարչակազմը։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Յարոսլավ Մելնիկը կազատվի զբաղեցրած պաշտոնից»,- ասված է նախագահի հայտարարության մեջ։
Նաև նախագահի հրամանով պաշտոնից ազատվել են Հունգարիայում, Նորվեգիայում և Չեխիայում Ուկրաինայի դեսպանները։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մելնիկը ութ տարի եղել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը։ Ըստ լրատվամիջոցի՝ Անդրեյ Մելնիկը կարող է նշանակվել Ուկրաինայի փոխարտգործնախարարի պաշտոնում։