Վոլոդիմիր Զելենսկին նշանակել է երկու նոր խորհրդականների և նախագահի աշխատակազմի ղեկավարի երկու տեղակալների
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկու նոր խորհրդական ունի:
Բացի այդ, Զելենսկին նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի երկու նոր տեղակալների։
Նախագահի հրամանագրով Դմիտրի Լիտվինը նշանակվել է նախագահի խորհրդական կապի հարցերով, իսկ Ալեքսանդր Կամիշինը` ռազմավարական հարցերով։ Բացի այդ, Վիկտոր Միկիտան նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Նույն պաշտոնը կզբաղեցնի նախկին փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։