Վոլոդիմիր Զելենսկին Մեծ յոթնյակի առաջնորդներին կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և անել հնարավորինս ամեն ինչ՝ մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է Մեծ յոթնյակի գագաթնաժողովի անդամներին։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել առաջնորդներին ռազմական և ֆինանսական աջակցության համար և կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, օգնել Ուկրաինային ռազմական տեխնիկայով և անել հնարավորինս ամեն ինչ ՝ մինչև տարեվերջ պատերազմը դադարեցնելու համար։
«Մեզ համար կարևոր է ունենալ Մեծ յոթնյակ երկրների հետևողական դիրքորոշումը պատժամիջոցների հարցում: Պատժամիջոցները պետք է խստացվեն ապագայում, հատկապես ագրեսորի արտահանվող նավթի գները պետք է սահմանափակվեն», – ասել է Զելենսկին։