Վոլոդիմիր Զելենսկին մերժել է Ֆրանսիայի նախագահի առաջարկած օլիմպիական զինադադարի առաջարկը
Ուկրաինայի նախագահը մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած օլիմպիական զինադադարի առաջարկը, AFP-ին տված հարցազրույցում ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Մոսկվան ռազմական գործողությունների ցանկացած դադարեցում կօգտագործի իր ռազմական առավելության համար։
«Եկեք անկեղծ լինենք. Էմմանուել, ես չեմ հավատում դրան: Ո՞վ կարող է մեզ երաշխավորել, որ Ռուսաստանն այս պահին չի օգտագործի իր ուժերը մեր տարածք մտնելու համար։ Մենք դեմ ենք ցանկացած զինադադարի, որն օգտակար կլինի թշնամուն»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը խոստացել է շարունակել պայքարը Ռուսաստանի դեմ։
«Առաջին հերթին մենք չենք վստահում Վլադիմիր Պուտինին»,- ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական լրատվամիջոցներին ասել է, որ իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ քննարկել է օլիմպիական զինադադարի գաղափարը։ Հարցին, թե արդյոք նա կպաշտպանի այս գաղափարը, Պուտինը պատասխանել է քննադատությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ կոչ են արել զինադադար հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
«Միգուցե սա հնարավորություն կլինի աշխատել հակամարտությունների կայուն լուծման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի լիակատար հարգանքով», – ասել է Մակրոնը։