Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղար Ուես Ստրիտինգին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղար (նախարար) Ուես Ստրիտինգին։
Հանդիպման սկզբում Զելենսկին Ստրիտինգին հայտնել է, որ անցած գիշեր Կիևի վրա իրականացված հարձակումը հատկապես մասշտաբային էր։
Բացի այդ, ինչպես պարզաբանել է Ուկրաինայի նախագահը, իր գնահատմամբ՝ Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել հարվածները, ընդհակառակը, ծրագրում է ուժեղացնել էսկալացիան՝ բալիստիկ հրթիռների կիրառմամբ։
«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են շարունակել և մեծացնել էսկալացիան բալիստիկ հրթիռների կիրառմամբ։ Մենք ունենք մեր սեփական գնահատականը, որը ցանկանում եմ կիսել Ձեզ հետ. կարծում ենք, որ նրանք կավելացնեն նման բալիստիկ հրթիռների արտադրությունը», – հայտարարել է Զելենսկին Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղարի հետ հանդիպմանը։
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանական ռազմավարությունը չի սահմանափակվում միայն հարձակումները հետ մղելով։
«Պաշտպանությունը ենթադրում է նաև այն վայրերի որոնում, որտեղից Ռուսաստանը հարձակվում է մեզ վրա և որտեղից կրակում է, ինչպես նաև նրանց կարողությունները ոչնչացնելու փորձեր», – պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։