Վոլոդիմիր Զելենսկին Իլհամ Ալիևի հետ քննարկել է անվտանգության և համագործակցության հարցեր
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Ինչպես Զելենսկին գրառում է սոցցանցում, կողմերը քննարկել են անվտանգության և համագործակցության հարցեր։
«Մենք խոստումնալից նախագծեր ունենք էներգետիկայի, առևտրի ևայլ ոլորտներում։ Մենք թիմերին հանձնարարել ենք ակտիվացնել աշխատանքը դրանց իրականացման համար և համակարգել ապագա համատեղ միջոցառումները»,- գրառել է Զելենսկին սոցցանցում։