Վոլոդիմիր Զելենսկին հույս ունի համոզել Ջո Բայդենին հեռահար ATACMS համակարգեր փոխանցել ուկրաինացի զինվորականներին
Վոլոդիմիր Զելենսկին հույս ունի համոզել Ջո Բայդենին հեռահար ATACMS համակարգեր փոխանցել ուկրաինացի զինվորականներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հույս ունի համոզել Ջո Բայդենին հեռահար ATACMS համակարգեր փոխանցել ուկրաինացի զինվորականներին։ Այս մասին Զելենսկին խոսել է «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում։

«Հույս ունեմ, որ կխոսեմ նախագահ Բայդենի հետ։ Նրա կարծիքն ու աջակցությունն ինձ համար շատ կարևոր են։ Կարծում եմ՝ նա կարող է փոխել պատերազմի այս էջը։ Նա արդեն մեկ անգամ դա արել է HIMARS-ի հետ»,- ասել է Զելենսկին։

Նախագահը նշել է, որ սա Ջո Բայդենի հետ այս հարցի շուրջ իր առաջին քննարկումը չէ։

«Մենք առաջ ենք գնում։ Հուսանք՝ աշնանը կընդունենք դրանք։ Մեզ համար շատ կարևոր է կանգ չառնել այս հակագրոհում»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ նախագահ Բայդենը շուտով որոշում կկայացնի Ուկրաինային ATACMS հրթիռների փոխանցման վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, Կիեւը երկար ժամանակ ԱՄՆ-ից ATACMS հրթիռներ էր խնդրում։