Վոլոդիմիր Զելենսկին Հունգարիայի նախագահին առաջարկում է անվտանգության համաձայնագիր ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հունգարիայի նախագահ Տոմաշ Շույոկին առաջարկում է անվտանգության համաձայնագիր ստորագրել։ Զելենսկին Վիլնյուսում Սև ծովի նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել հունգարացի գործընկերոջ հետ։
Ինչպես սոցցանցում գրել է Ուկրաինայի նախագահը, հանդիպմանը քննարկվել են խաղաղության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է անցկացնել հունիսին Շվեյցարիայում։
«Ես Հունգարիային հրավիրել եմ գագաթնաժողովին։ Նաև առաջարկեցի միանալ «Մեծ յոթնյակի» վիլնյուսյան հռչակագրին՝ Ուկրաինային աջակցելու մասին և սկսել անվտանգության երկկողմ համաձայնագրի մշակումը։ Շնորհակալություն Հունգարիային՝ Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու համար»,- գրել է Զելենսկին։