Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է անվտանգության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցերը։ Այս մասին Զելենսկին գրում է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Շարունակվող երկխոսության շրջանակներում ես ևս մեկ զրույց եմ ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ։ Մենք քննարկել ենք անվտանգության, Ուկրաինային ֆինանսական աջակցության և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների քաղաքականության շարունակման հարցեր»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին։