Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինան գործընկերներից հրթիռներ է ստացել «Պատրիոտ» պաշտպանական համակարգերի համար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինան գործընկերներից հրթիռներ է ստացել «Պատրիոտ» (Patriot) պաշտպանական համակարգերի համար:
Զելենսկին չի հստակեցրել, թե ինչ քանակության մասին է խոսքը, սակայն նշել է, որ ավելին է անհրաժեշտ: Մինչ այդ Ուկրաինայի նախագահը հայտարարում էր, որ ձմռան համար իրենց առնվազն 360 հրթիռ է անհրաժեշտ:
«Եվս մի փոքր «Պատրիոտի» հրթիռներ ենք ստացել: Քանի հատ՝ չեմ կարող ասել, բայց քիչ: Ավելին է անհրաժեշտ», – հայտարարել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինան հաստատում է ստացել ֆրանսիական արտադրության «Կրոտալ» (Crotale) հակաօդային պաշտպանության համակարգի և դրա հրթիռների մատակարարման մասին, որոնցով կարող է չեզոքացնել թևավոր հրթիռները:
Ինչպես նշում է նախագահը, Ուկրաինան ստացել է նաև AIM հրթիռներ, որոնք կարող են խոցել ռուսական արկերը։