Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Լոնդոնում անցկացված բանակցությունների արդյունքում «խաղաղության համաձայնագրի» նոր տարբերակը արդեն Դոնալդ Թրամփի սեղանին է
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Լոնդոնում անցկացված բանակցությունների արդյունքում «խաղաղության համաձայնագրի» նոր տարբերակը գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեղանին։ Այս մասին Զելենսկին հայտնել է Հարավային Աֆրիկայի Հանրապետություն այցի ընթացքում։
«ԱՄՆ առաջարկից հետո հայտնվեցին նաև այլ փաստաթղթեր, և կարծում եմ, որ այսօր այդ ձևաչափը, այդ փաստաթուղթը արդեն գտնվում է նախագահ Թրամփի սեղանին», – նշել է Զելենսկին։
Զելենսկուն հարցրել են Ուկրաինայի «կարմիր գծերի» մասին, որի պատասխանում նա նշել է, որ այդ թեմայի քննարկումը իմաստ չունի մինչև հրադադարը։ Սակայն նա հավելել է. «Ամեն ինչ, ինչը հակասում է մեր արժեքներին կամ մեր սահմանադրությանը, չի կարող որևէ համաձայնագրում տեղ գտնել»։
Այս հայտարարությամբ Զելենսկին փաստորեն կրկնել է իր նախկին դիրքորոշումը, որ Կիևը չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։