Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը քննարկել են աջակցության նոր փաթեթը. Համապարփակ փաթեթի արժեքը գերազանցում է 1,3 միլիարդ եվրոն, այն ներառում է զենք, ինչպես նաև աջակցություն էներգետիկ ոլորտին

19:05, 04.10.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Գերմանիայի կանցլերի հետ արդյունավետ հանդիպման ընթացքում քննարկել են աջակցության նոր փաթեթը: Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ 1,3 միլիարդ եվրոյի չափով օգնությունն ուղղվելու է նաև էներգետիկ ոլորտին:

«Համապարփակ փաթեթի արժեքը գերազանցում է 1,3 միլիարդ եվրոն: Այն ներառում է զենք, որը մեզ կօգնի հիմա, ինչպես նաև ձմռանն ընդառաջ մեր էներգետիկ ոլորտի աջակցություն՝ կարևոր էներգետիկ փաթեթ: Բնականաբար, քննարկել ենք հակաօդային պաշտպանության անհրաժեշտությունը, ինչն այս պահին կրիտիկական նշանակություն ունի»,- գրում է Վոլոդիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլերին և եվրոպացի գործընկերներին աջակցության համար:

«Շնորհակալություն, Գերմանիա: Շնորհակալություն, Ֆրիդրիխ: Շնորհակալություն ողջ Եվրոպային՝ Ուկրաինայի կողքին լինելու և կյանքեր փրկելու գործում աջակցելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Տեղեկացման կարգով՝ հոկտեմբերի 4-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այցով ժամանել է Կիև:

Նմանատիպ