Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել, և Մոսկվան պահանջում է, որ Ուկրաինան ամբողջությամբ դուրս գա Դոնեցկի և Լուգանսկի մարզերից։
Զելենսկիի խոսքով՝ Կիևի դիրքորոշումը անփոփոխ է, Դոնբասից դուրսբերում չի լինի։
Բացի այդ, Ուկրաինայի առաջնորդը դրական է գնահատել ԱՄՆ նախագահի առաջարկը՝ դադարեցնել մարտական գործողությունները գոյություն ունեցող առաջնագծում։
Զելենսկին նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ փորձել է պարզել Ռուսաստանի դիրքորոշումը տարածքների հնարավոր փոխանակման վերաբերյալ, բայց հստակ պատասխան չի լսել։
Բացի այդ, Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ուկրաինան ամեն տարի կստանա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և ներկայումս գտնվում է պայմանագրի նախապատրաստական փուլում, որի համաձայն՝ Կիևին կմատակարարվի 25 նման համակարգ։
Ինչ վերաբերում է Tomahawk հրթիռների Ուկրաինա տեղափոխման հարցին, Զելենսկին կարծում է, որ Թրամփը չի ցանկանում սրել իրավիճակը Բուդապեշտում Պուտինի հետ նախատեսված հանդիպումից առաջ։
Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ Բուդապեշտը խաղաղության գագաթնաժողովի համար լավագույն վայրը չէ, քանի որ Հունգարիայի վարչապետը խոչընդոտում է Ուկրաինայի համար անհրաժեշտ նախաձեռնությունները։
Զելենսկու խոսքով՝ եթե Ուկրաինան «կուլ տա ամեն ինչ, ինչ դրված է սեղանին, ապա մնացած ամեն ինչ կլուծվի առանց Կիևի»։