Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հանքանյութերի վերաբերյալ մտադրությունների հուշագիրը կարող է ստորագրվել այսօր առցանց
Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է հրետանի և վառոդ, ինչպես նաև օգնում է զենքի արտադրությանը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ չինացիները զբաղվում են որոշակի զենքի արտադրությամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ զրույցի ժամանակ ինքը խոստացել է, որ Ռուսաստանին զենք չի վաճառի կամ չի ուղարկի։
«Սակայն, ցավոք, հիմա մենք տեսնում ենք այլ տեղեկատվություն։ Մենք արդեն ունենք փաստեր Չինաստանի և Ռուսաստանի կողմից իրենց պաշտպանական կարողությունները ամրապնդելու այս աշխատանքի մասին, և դրանք վատ փաստեր են», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ այսօր կարող է առցանց ստորագրվել Միացյալ Նահանգների հետ հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
«Մեր մտադրությունները դրական են, կառուցողական, մենք դա ցույց ենք տալիս։ Հետևաբար, մտադրությունների մասին հուշագիրը, ոչ թե համաձայնագիրն ինքնին, այլ մտադրությունների մասին հուշագիրը, կարող է ստորագրվել առցանց այսօր», – նշել է Վոլոդիմիր Զելենսկին։