Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է առաջին Abrams տանկերը
Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ ԱՄՆ-ից Ուկրաինա են ժամանել «Աբրամս» տիպի առաջին տանկերը։ Այս մասին իր «Telegram»-ում գրում է Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է ամերիկյան տանկերի ստացման մասին։
«Աբրամսն» արդեն Ուկրաինայում է եւ պատրաստվում է ուժեղացնել մեր բրիգադները։ Ես երախտապարտ եմ դաշնակիցներին իրենց պայմանավորվածությունները կատարելու համար։ Մենք նոր պայմանագրեր ենք փնտրում՝ մեր մատակարարումն ընդլայնելու համար»,- գրել է Զելենսկին։