Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Լլոյդ Օսթինին
Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Լլոյդ Օսթինին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Ուկրաինայի նախագահը Օսթինի հետ այցելել է Պաշտպանության ազգային համալսարան, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Ինչպես ասել է Զելենսկին, ինքը հույս ունի կրկին հույս դնել ԱՄՆ-ի վրա և Կոնգրեսին հորդորել է չխաղալ Պուտինի օգտին։

«Մենք չենք հանձնվելու։ Մենք գիտենք, թե ինչ անել, և դուք կարող եք հույս դնել Ուկրաինայի վրա։ Մենք նաև հույս ունենք, որ կարող ենք հույս դնել ձեր վրա»,- ասել է Զելենսկին։

Ելույթ ունենալով համագումարում՝ Զելենսկին նաև ասել է, որ կարևոր է, որ քաղաքականությունը չդավաճանի զինվորներին։