Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սինգապուրում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Ինչպես գրում է Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցում, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները խոսել են առաջնագծում տիրող իրավիճակի մասին։
«Մենք քննարկել ենք հիմնական հարցերը՝ պաշտպանության կարիքները, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի հզորացումը, F-16 կործանիչների կոալիցիան և անվտանգության երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը»,- գրել է Զելենսկին սոցցանցում։
Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ռուսական տարածքի վրա ամերիկյան զենք օգտագործելու որոշման համար։
Օսթինը, մյուս կողմից, ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ տրամադրել Ուկրաինային այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ իրեն ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ երեկ Զելենսկին այցելել է Սինգապուր, որտեղ ելույթ է ունենալու Շանգրի-Լա երկխոսության անվտանգության ֆորումում։