Վոլոդիմիր Զելենսկին համոզված է, որ Եվրամիության անդամները կաջակցեն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելուն
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համոզված է, որ Եվրամիության անդամները կաջակցեն Ուկրաինայի անդամակցության թեկնածությանը, «որը պատմական իրադարձություն կլինի, մեծ մոտիվացիա ուկրաինական բանակի, հասարակության համար, պետական անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարում»։ Զելենսկին այս մասին ասել է կանադացի ուսանողների հետ զրուցելիս։
«Ես հավատում եմ, որ այս վճռորոշ օրերին Ուկրաինան կստանա Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Մենք դա անում ենք շատ երկար ժամանակ՝ մեր ժողովուրդը, մեր հեղափոխությունները, մեր պատերազմը։ Եվ այս կարգավիճակը շատ կարևոր պահ է։ Սա անցում է մեր պատմության մեկ այլ էջ, շատ դրական անցում։ Ես հավատում եմ, որ բոլոր 27 եվրոպական երկրները կաջակցեն մեզ կարգավիճակի հարցում»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, դա մեծ խթան կհանդիսանա միավորման և, հետևաբար, Ուկրաինայի հաղթանակի համար։