Վոլոդիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պաշտպանական համագործակցության և Ուկրաինայում զենքի արտադրության հարցերը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին Զելենսկին գրել է սոցիալական ցանցում։
«Սա շատ բովանդակային զրույց էր։ Մենք շարունակում ենք պատրաստել որոշումներ «կամավորների կոալիցիայի» շրջանակում։ Ամեն ինչ դառնում է ավելի գործնական», – գրել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են բանակի աջակցությունը, պաշտպանական համագործակցությունն ու զենքի արտադրությունը Ուկրաինայում։
«Իհարկե, մենք խորությամբ քննարկեցինք նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և համագործակցությունը։ Կարևոր է պահպանել ընդհանուր տեսլականը և համատեղ գործողությունների պատրաստակամությունը», – նշել է Զելենսկին։