Վոլոդիմիր Զելենսկին ելույթ կունենա հունվարի 16-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարի 16-ին ելույթ կունենա Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչները հայտարարել են միջոցառումներից մեկին Ուկրաինայի նախագահի մասնակցության մասին։
Կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ Զելենսկին ֆորումում հանդես կգա «Անվտանգության և համագործակցության ձեռքբերում պառակտված աշխարհում» ելույթով։
Ուկրաինայի նախագահի հետ քննարկմանը կմասնակցեն Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը և նախագահ Բյորժե Բրանդեն։
Հունվարի 16-ին Դավոսում տեղի կունենա նաև Pinchuk Foundation-ի «Deciding Your Tomorrow» նախագծի բացումը, որին կմասնակցեն տարբեր երկրների պաշտոնյաներ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Ինչպես գրում են լրատվամիջոցները, միգուցե այս միջոցառմանը մասնակցի Վլադիմիր Զելենսկին։
Այս շաբաթվա սկզբին լրատվամիջոցները հայտնել էին Ուկրաինայի նախագահի՝ Շվեյցարիա կատարած այցի մասին։ Հայտնի է նաև, որ նախօրեին Զելենսկին առաջին հեռախոսազրույցն է ունեցել Շվեյցարիայի ներկայիս նախագահ Վիոլա Ամգերդի հետ։
Սրան զուգահեռ, ինչպես գրում են լրատվամիջոցները, հունվարի 14-ին Դավոսում Ուկրաինայի «Խաղաղության բանաձեւի» շրջանակներում հանդիպում կանցկացվի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով։