Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Մասնավորապես, սահմանափակումներ են կիրառվել Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների բռնի տեղահանման հետ կապված մոտ 40 իրավաբանական և 100-ից ավելի ֆիզիկական անձանց նկատմամբ , ինչպես նաև նրանց, ովքեր օգնում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։
Պատժամիջոցներ սահմանող հրամանագրերը հրապարակված են Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։
«Ուժի մեջ են մտել Ուկրաինայի ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի մի քանի որոշումներ՝ կապված պատժամիջոցների հետ։ Պատժամիջոցների են ենթարկվել ՌԴ շուրջ 40 իրավաբանական անձինք և 100-ից ավելի ֆիզիկական անձինք։ Մասնավորապես՝ օկուպացված տարածքներից երեխաների առևանգման և արտաքսման հետ կապված: Նաեւ նրանք, ովքեր տարբեր կերպ օգնում են ռուսական տեռորին Ուկրաինայի դեմ։ Մենք մեծացնում ենք մեր պետության ճնշումը նրանց վրա։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր արածի համար»,- իր ամենօրյա տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։