Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ Վատիկանում. Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել ԱՄՆ-ի գործընկերների հետ

23:36, 22.04.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վատիկանում։

Ուկրաինայի նախագահը Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին հայտարարությունն արել է մամուլի ասուլիսում՝ լրագրողի հարցին ի պատասխան։

«Այո, ես կցանկանայի հանդիպել Դոնալդ Թրամփի հետ։ Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Միացյալ Նահանգների գործընկերների հետ», – ասել է Զելենսկին։

Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը կայցելի Վատիկան՝ որպես ԱՄՆ նախագահ իր առաջին այցի շրջանակներում, և կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը նախատեսված է շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին։

Նմանատիպ