Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Եվրահանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է նավթից և գազից ռուսական եկամուտների սահմանափակման և Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային սահմանափակումների հարցը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանափակումների հարցը։
Այս մասին «Թվիթեր»-ում գրել է Ուկրաինայի նախագահը։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Մենք քննարկել ենք հետեվրոպական մակրոֆինանսական տրանշի արագ թողարկումը։ Ես նշել եմ պատժամիջոցների 8-րդ փաթեթի պատրաստման անհրաժեշտությունը, որը պետք է ներառի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքը»,- գրել է Զելենսկին։
Նաև, Ուկրաինայի նախագահի խոսքով, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ զրույցի ընթացքում նա համակարգել է նավթի և գազի վաճառքից Ռուսաստանի եկամուտը սահմանափակելու քայլերը։
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ նա նաև հույս է հայտնել, որ Եվրամիությունը արագ կգնահատի Ուկրաինային տրված յոթ հանձնարարականների կատարումը։