Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը նավահանգիստների ականազերծման լավագույն երաշխիքն է
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինային զենքի մատակարարումը լավագույն երաշխիքն է նավահանգիստների ականազերծման համար, որոնցով պետք է արտահանվի ուկրաինական պարենամթերք։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողներին ասել է.
«Զենքեր, որոնք մենք կկարողանանք տեղակայել տարածաշրջանում։ Մենք աշխատում ենք դրա վրա և ձեռք ենք բերում հականավային համակարգեր։ Սա սպառնալիք չէ, սա կլինի լավագույն երաշխիքը»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Թուրքիան կարող է լինել այն երկրների թվում, որոնք ներգրավված են հացահատիկի արտահանման համար ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման մեջ։
«Մենք պատրաստ ենք հացահատիկ արտահանել և կոտրում ենք Ռուսաստանի հռետորաբանությունը, թե չենք ուզում արտահանել և պարենային ճգնաժամ հրահրել։ Մենք պատրաստ ենք, բայց մեզ անհրաժեշտ է անվտանգության միջանցք»,- ասել է Զելենսկին։