Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին ուղղված իր նամակները կոնկրետ արդյունքներ են տվել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին ուղղված իր նամակները կոնկրետ արդյունքներ են տվել։
Զելենսկին ասել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի նամակ է ուղարկել Եվրամիությանը, ԱՄՆ Կոնգրեսին և Թրամփին, ինչպես նաև Պուտինին։
Ինչպես բացատրում է Վոլոդիմիր Զելենսկին, Միացյալ Նահանգներին ուղղված նամակի նպատակն էր Վաշինգտոնի ուշադրությունը Մերձավոր Արևելքից տեղափոխել Ուկրաինա։
«Ես տարբեր նպատակներ ունեի։ Օրինակ, երբ ես դիմեցի Միացյալ Նահանգներին, ես իսկապես ուզում էի անել ամեն ինչ, որպեսզի նրանց ուշադրությունը, թեկուզ մի փոքր, Մերձավոր Արևելքից տեղափոխեն Ուկրաինայի իրավիճակի վրա։ Ես չեմ ուզում և չեմ կարող կիսվել բոլոր մանրամասներով ձեզ հետ, բայց իմ երկրին շատ մեծ քանակությամբ հրթիռային զենք է պետք», – ասել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի, նամակները արդյունքներ են տվել, չնայած նա չի մանրամասնել, թե ինչ արդյունքներ են եղել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ Զելենսկին ասել է, որ այս դեպքում ինքը կոնկրետ նպատակ է ունեցել և հասել է դրան։
Ձեր տեղեկության համար՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նշում է, որ պատերազմը պետք է ավարտվի։ Զելենսկին առաջարկում է Պուտինին նշանակել հանդիպման կոնկրետ ամսաթիվ։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ կարդացել է բաց նամակը, բայց «չի տեսնում հանդիպման իմաստը»։