Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ ուկրաինական բանակը կարող է անակնկալներ մատուցել և արդյունքի հասնել մարտի դաշտում
Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ ուկրաինական բանակը կարող է անակնկալներ մատուցել և արդյունքի հասնել մարտի դաշտում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ուկրաինական բանակը կարող է անակնկալներ մատուցել։

 

Այս մասին նա ասել է զինվորականների համար նախատեսված բջջային հավելվածի շնորհանդեսի ժամանակ։

 

Զելենսկու խոսքով՝ ուկրաինական բանակը կարող է զարմացնել և արդյունքի հասնել։

 

«Բոլորը տեսնում են, որ ուկրաինական բանակը կարող է զարմացնել, գիտի, թե ինչպես հասնել արդյունքի։ Դա ցույց է տալիս մարտի դաշտը, որտեղ մեր զինվորները ոչ միայն դիմադրել են օկուպանտի ուժին, այլև ոչնչացրել են այն՝ ըստ անհրաժեշտության՝ Ուկրաինայի պաշտպանության համար։ Պաշտպանել մեր երկիրն ու անկախությունը»,- ասել է Զելենսկին։

 

Ինչպես գրում է Ռոյթերսը Զելենսկին այս հայտարարությունն արել է Կուրսկի շրջանում շարունակվող մարտերի ֆոնին։ Նշենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել Կուրսկում տեղի ունեցող իրադարձությունները։