Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ ռազմական գործողությունները կարող են ավարտվել մինչև ամառ, եթե Ռուսաստանը ցանկանա

10:08, 12.02.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ռազմական գործողությունները կարող են ավարտվել մինչև ամառ, եթե Ռուսաստանը ցանկանա։

«Ինչ վերաբերում է պատերազմի ավարտին, դա կախված է ոչ միայն Ուկրաինայից, այլև Ամերիկայից, որը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա։ Ցավում եմ ասել «պարտադիր», բայց այլ ճանապարհ չկա։ Եթե ցանկություն լինի ոչ միայն ուկրաինական կողմից, այլև ագրեսորի կողմից, ապա մինչև ամառ մենք կկարողանանք դադարեցնել ռազմական գործողությունները», – նշել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ կարևոր է իմանալ, որ կլինեն անվտանգության երաշխիքներ, որոնք անհնար կդարձնեն ռուսական ագրեսիան։

Նմանատիպ