Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում առնվազն 243 երեխա է զոհվել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր երկրում առնվազն 243 երեխա է զոհվել։ Այս մասին Զելենսկին խոսել է ավանդական տեսաուղերձի ժամանակ։
«Լիամասշտաբ ներխուժումից հետո 98 օրվա ընթացքում զավթիչների կողմից վիրավորվել է 689 երեխա։ Եվ դա հենց այն է, ինչ մենք գիտենք: Մենք դեռ տեղեկություն չունենք օկուպացված տարածքներից։ Բայց այսօրվա դրությամբ տուժել է 446 երեխա, 243-ը՝ զոհվել։ Եվս 139 անհետ կորած է համարվում։ 243 երեխա. Թող մնայուն հիշատակ բոլոր նրանց, ում կյանքը զոհաբերել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան», – ասել է Զելենսկին։
Նախագահի խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր մինչև 12 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները, իսկ ավելի քան հինգ միլիոնը լքել է երկիրը։ Նախագահի խոսքով՝ երկիրն ամեն ինչ կանի նրանց հայրենիք վերադարձնելու համար։