Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ ոչ ինքը, ոչ էլ արտգործնախարարը հրավիրված չեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծրագրված բանակցություններին Սև ծովով հացահատիկի արտահանման վերաբերյալ
Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ ոչ ինքը, ոչ էլ արտգործնախարարը հրավիրված չեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ծրագրված բանակցություններին Սև ծովով հացահատիկի արտահանման վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ոչ իրեն, ոչ էլ արտգործնախարարին չեն հրավիրել Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սև ծովով հացահատիկի արտահանման վերաբերյալ բանակցություններին։

Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

«Ինձ չեն հրավիրել։ Այսօրվա դրությամբ արտաքին գործերի նախարարը հրավիրված չէ»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ Թուրքիայի նախագահի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման շուրջ թուրքական կողմի միջնորդությունը։ Նա նաև հայտնել է, որ հացահատիկի արտահանման շուրջ բանակցություններ են ընթանում ՄԱԿ-ի, ինչպես նաև Բալթյան երկրների և Լեհաստանի հետ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կարող է ամսական 10 մլն տոննա հացահատիկ արտահանել Օդեսայի նավահանգիստներով։

«Եթե հիմա այնտեղ 22-25 մլն տոննա արգելափակված լինենք, աշնանը կարող ենք արդեն ունենալ 75։ ի՞նչ ենք անելու։ Ուստի մենք չենք կարողանա անել առանց նավահանգիստների»,- ընդգծել է Զելենսկին։

Հունիսի 8-ին Անկարայում նախատեսված են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները Սև ծովում նավագնացության վերաբերյալ, որին կմասնակցի նաև Ռուսաստանի ԱԳ նախարարը։