Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Էնթոնի Բլինկենը և Լլոյդ Օսթինը կիրակի կայցելեն Կիև
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանութան քարտուղար Լլոյդ Օսթինը կիրակի կայցելեն Կիև։
«Չեմ կարծում, որ գաղտնիք է, որ վաղը մեզ մոտ են գալիս մարդիկ Միացյալ Նահանգներից, պետքարտուղար Բլինկենը և պաշտպանության քարտուղարը»,- ասել է Զելենսկին մամուլի ասուլիսում։
Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմն ակնկալում է, որ երբ անվտանգության միջավայրը թույլ տա, Միացյալ Նահանգների նախագահը կժամանի Ուկրաինա։